Մեծագույն արժեք
Մաթեմատիկայի ուսուցիչը նկատել է, որ իր աշակերտները դժվարանում են թվեր գումարելու և հանելու գործողություններում։ Դրա համար, որպես տնային աշխատանք, նա գրատախտակին գրել է n հատ ամբողջ թվեր, որոնք փոքր չեն -100-ից և չեն գերազանցում 100-ը։ Աշակերտները պետք է թվերի միջև դնեն ‘+’ և ‘-‘ նշաններ և հաշվեն արտահայտության արժեքը։ Թվերի տեղերը փոխել չի կարելի, ‘-‘ նշանների քանակը պետք է լինի k հատ, մնացած n-1-k հատը պետք է լինեն ‘+’ նշաններ։ Ուսուցիչը խոստացել է, որ բարձր գնահատակններ կստանան այն աշակերտները, ովքեր նշանները կդնեն այնպես, որ արտահայտության արժեքը կլինի հնարավոր մեծագույնը։
Գրեք ծրագիր, որը հաշվում և գտնում է հնարավոր մեծագույն արժեքը։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված են n և k թվերը (0 < k < n < 30): Երկրորդ տողում տրված են n ամբողջ թվերը։
Ելքային տվյալներ
Արտածեք մեկ թիվ՝ արտահայտության հնարավոր մեծագույն արժեքը։
Օրինակ
Մուտք | Ելք |
3 1
-10 5 -7 | 2 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB