Լևոնը և շոկոլադե սալիկը

Ոչ միայն Լևոնը, շատերն են նախընտրում մրցույթի ընթացքում շոկոլադ ուտել։ Լևոնը սովորաբար շոկոլադե ուղղանկյունաձև սալիկը զգուշությամբ բաժանում է չորս ուղղանկյունաձև մասերի ուղիղ գծով կտրելով շոկոլադի մի կողմին, ապա մյուս կողմին զուգահեռ գծերով։ Հաճախ ստացվում են անհավասար կտորներ։ Պատահում է, որ նա այնքան է տարվում խնդիրներով, որ չի ուտում այդ կտորներից վերջինը։ Հարկավոր է գտնել այդ կտորի հնարավոր մեծագույն մակերեսը։

Մուտքային տվյալներ

Տրված է շոկոլադե սալիկ w (2 ≤ w ≤ 100)  լայնությունը և h (2 ≤ h ≤ 100) բարձրությունը։ Ապա տրված են a և b թվերը (1 ≤ a < w, 1 ≤ b < h), որտեղ a-ն սալիկի բարձրությանը զուգահեռ տարված ուղղի հեռավորությունն է ձախ եզրից, իսկ b-ն լայնությանը զուգահեռ տարված ուղղի հեռավորությունն է ներքևի եզրից։ Մուտքում տրված բոլոր թվերը բնական են։

Ելքային տվյալներ

Արտածել մեկ թիվ՝ նշված ուղիղներով կտրելու դեպքում չորս կտորներից մեծագույնի մակերեսը։

Օրինակ

Մուտք.
Ելք.
5 10 2 3
21
Աղբյուրը. Դպրոցական 2020
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue