Լևոնի խմբակը

Լևոնի օլիմպիական խմբակը մեծացել է և դարձել է դժվար վերահսկելի։ Լևոնն ուզում է խմբակի դպրոցականներին բաժանել երկու խմբի՝ A և B, այնպես, որ խմբերում դպրոցականների քանակների տարբերությունը մինիմալ լինի։

Բայց կա մի հանգամանք՝ միևնույն դասարանում սովորող երեխաները չեն ուզում լինել տարբեր խմբերում։

Տրված է դպրոցականների n քանակը։ Տրված է, թե ով որ դասարանում է սովորում։

Հարկավոր է օգնել Լևոնին՝ գրել ծրագիր, որը կատարի խմբերի բաժանումը։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է դպրոցականների n (2 ≤ n ≤ 1000) քանակը և դասարանների m (2 ≤ m ≤ 10 թեստերի առաջին խմբի համար և 2 ≤ m ≤ 100 թեստերի երկրորդ խմբի համար) քանակը։ Հաջորդ n տողերից յուրաքանչյուրը պարունակում է 1-ից m սահմաններին պատկանող մեկ թիվ՝ դասարանի համարը, որտեղ սովորում է հերթական դպրոցականը։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել n երկարության մեկ տող։ i-րդ տեղում պետք է լինի A տառը, եթե i-րդ դպրոցականը պետք է հաճախի A խումբը, և B տառը, եթե պետք է մասնակցի B խմբի պարապմունքներին։ Երկու տառերի միջև բացատանիշ չպետք է լինի։ Հնարավոր մեկից ավել պատասխանների դեպքում կարելի է արտածել դրանցից ցանկացածը։

Օրինակ

Մուտք.

Ելք.

10 3
1
2
3
1
2
3
1
2
3
1

ABBABBABBA

Աղբյուրը՝ Մարզային 2021

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue