Միջնարժեք

MIJNARZHEK - Միջնարժեք

Մաթեմատիկական վիճակագրությունում չնվազող հաջորդականության միջնարժեք կոչվում է k-րդ թիվը, եթե n = 2k+1, կամ k-րդ և k+1-րդ թվերի կիսագումարը, եթե n = 2k:
Իսկ կամայական (չտեսակավորված) հաջորդականության միջնարժեքը տեսակավորելու դեպքում մեջտեղի թիվն է, եթե հաջորդականության տարրերի քանակը կենտ է, և մեջտեղի երկու թվերի կիսագումարն է, եթե հաջորդականության տարրերի քանակը զույգ է։
Leo2020 ռոբոտը աշակերտների իմացությունը ստուգելու համար նրանց հաղորդում է ոչ բացասական ամբողջ թվեր։ Առակերտները յուրաքանչյուր թիվը ստանալուց հետո պետք է հաշվեն մինչ այդ պահը ստացված բոլոր թվերի միջնարժեքը։ Վերջում նրանք Leo2020-ին պետք է տան իրենց հաշված բոլոր թվերի գումարը։
Ձեր խնդիրն է աշակերտների աշխատանքները ստուգելու համար գրել ծրագիր, որը հաշվում է տրված հաջորդականության համար այդ բոլոր միջնարժեքների գումարը։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է հաջորդականության տարրերի N (1 ≤ N ≤ 200000) քանակը: Հաջորդ տողում տրված են, իրարից մեկական բացատով անջատված, N հատ ոչ բացասական ամբողջ թվեր, որոնք չեն գերազանցում -ը։

Ելքային տվյալներ

Պետք  է արտածել մեկ թիվ՝ տրված հաջորդականության բոլոր առաջին i (1 ≤ i ≤ N) անդամների միջնարժեքների գումարը։

Օրինակ

Մուտք.
Ելք.
5 2 1 0 10 5
8
Աղբյուրը. Մարզային 2020
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue