Ունենք շինություն, որտեղ կա N սենյակ, որոնք համարակալված են 1ից N թվերով։ Այդ սենյակներից որոշները միացված են երկկողմանի միջանցքներով, որոնց ընդհանուր քանակը M է։ Բայց մեր շինությունը շատ յուրահատուկ է, և հնարավոր է, որ լինեն նույն երկու սենյակը միացնող 1ից ավելի միջանցքներ։ Ավելին, հնարավոր է լինի միջանցք, որը միացնում է սենյակը ինքն իրեն։ Բոլոր միջանցքներն ունեն 1 միավոր երկարություն։Մեր ռոբոտը պետք է շինության A սենյակից գնա B սենյակ՝ հաջորդաբար շարժվելով այդ միջանցքներով։Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ։ iրդ միջանցքի ջերմաստիճանը ti է (1 ≤ i ≤ M), իսկ ռոբոտը շատ զգայուն է ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ։ Այսպիսով, ռոբոտի ճանապարհի հաջորդական միջանցքների ջերմաստիճանների տարբերությունը բացարձակ արժեքով չպետք է գերազանցի D թիվը։ Եթե ճանապարհի ընթացքում ռոբոտը պետք է հաջորդաբար անցնի միջանցքներով, ապա անհրաժեշտ է, որ այդ միջանցքները բավարարեն (i=1,2,…,k-1) պայմաններին: Սենյակների ջերմաստիճաններն անտեսվում են։ Պետք է գտնել նշված պայմաններին բավարարող ամենակարճ ճանապարհի երկարությունը տրված A և B թվերի համար։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված են 3 ամբողջ թվեր՝ N, M, D։
Թեստերի առաջին խմբի համար ։
Թեստերի երկրորդ խմբի համար ։
Հաջորդ M տողերում տրված են միջանցքների նկարագրությունները։ Ամեն տող պարունակում է 3 ամբողջ թիվ՝ ui, vi, ti: Սա նշանակում է, որ iրդ միջանցքը միացնում է և համարներով սենյակները, և նրա ջերմաստիճանը է։ Միջանցքները տրված են երի չնվազման կարգով։Հաջորդ տողում տրված է Q (1 ≤ Q ≤ 10) թիվը՝ հարցումների քանակը։Հաջորդ Q տողերում տրված են և ամբողջ թվերը՝ ռոբոտի սկբնական և վերջնական սենյակների համարները։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել Q հատ թիվ՝ տրված և թվերի համար խնդրի պատասխանը։ Եթե չկա նշված պայմաններին բավարարող ճանապարհ, ապա հարկավոր է արտածել -1։