Պարադոքս

Մի լավ հայտնի հումոր կա։ Ասում են, եթե ինֆորմատիկայի ֆակուլտետի ամենափոքր IQ ունեցող ուսանողը տեղափոխվի բանասիրական ֆակուլտետ, ապա երկու ֆակուլտետների ուսանողների IQների միջինը կբարձրանա։  Տրված են երկու ֆակուլտետների ուսանողների IQ-ները։ Հարկավոր է հաշվել, թե ինֆորմատիկայի ֆակուլտետում քանի ուսանող կա, որոնց տեղափոխման դեպքում կատակը իրականություն կդառնա։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողների n (1 ≤ n ≤ 100000) քանակը։ Հաջորդ տողում տրված են n ոչ բացասական ամբողջ թվեր՝ ուսանողների IQ-ները։ Երրորդ տողում տրված է բանասիրական ֆակուլտետի ուսանողների m (1 ≤ m ≤ 100000) քանակը։ Հաջորդ տողում տրված են m ոչ բացասական ամբողջ թվեր։ IQ-ները 100-ին չգերազանցող դրական ամբողջ թվեր են։

Ելքային տվյալներ

Արտածել մեկ թիվ՝ այն ուսանողների քանակը, ովքեր կարող են բարձրացնել երկու ֆակուլտետների ուսանողների IQ-ների միջինը։

Օրինակ

Մուտք
Ելք
3 99 100 100 2 96 98
1
Աղբյուրը. Դպրոցական 2019
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue