Համլետը և բարակաբլիթները

Մոտենում է նոր տարին և մայրիկները պետք է բարակաբլիթներ (բլինչիկ) պատրաստեն։ Համլետը իր մայրիկին օգնելու համար բարակաբլիթ թխող ռոբոտներ է պատրաստել։ Ռոբոտի երկու ձեռքերից յուրաքանչյուրը ժամանակի յուրաքանչյուր պահին կարող է կատարել հետևյալ գործողություններից մեկը՝ խմորը շերեփով լցնել թավայի մեջ, շրջել բարակաբլիթը, հանել բարակաբլիթը։ Ռոբոտները մի փոքր թերություն ունեն՝ առաջին գործողության ժամանակ շերեփում կարող է տարբեր քանակությամբ խմոր լինել և բարակաբլիթների թխելու ժամանակները տարբեր են ստացվում (դա այլ հանգամանքներից էլ է կախված)։

Առաջին փորձերը պսակվեցին հաջողությամբ, և հիմա Համլետը բարակաբլիթներ համտեսելու արագ սնննդի կետ է բացել։ Հենց հաճախորդներին սպասարկողը մոտենում է խոհանոցի պատուհանին և ասում է պայմանական կոդը՝ ԲԲ, հերթական՝ ազատ ձեռք ունեցող, խոհարար ռոբոտը նույն վայրկյանին պետք է կատարի առաջին գործողությունը։ Հենց որևէ բարակբլիթի մի կողմը թխվում է, նույն վայրկյանին այն պետք է շուռ տալ։ Երկրորդ կողմը թխվելուն պես պետք է հանել։

Ենթադրենք հայտնի են յուրաքանչյուր բարակաբլիթի առաջին գործողությունը կատարելու պահերը և մի կողմը թխվելու ժամանակը։ Առնվազն քանի՞ խոհարար-ռոբոտ է պետք, որպեսզի ոչ մի բարակաբլիթ չփչանա և բոլոր պատվերները կատարվեն։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է բարակաբլիթների պատվերների n (1 ≤ n < 1000) քանակը։ Հաջորդ n տողերից յուրաքանչյուրում տրված են երկուական թվեր, առաջին թիվը ցույց է տալիս խմորը թավայի մեջ լցնելու Ti (1 ≤ Ti ≤ 1000) պահը, երկրորդ թիվը՝ տվյալ բարակաբլիթի մի կողմը թխելու Di տևողությունը (1 ≤ Di ≤ 1000)։ Ենթադրում ենք, որ երկու կողմերն էլ թխվում են նույն ժամանակում։

Ելքային տվյալներ

Պետք է  արտածել ճիշտ մեկ բնական թիվ՝ ռոբոտների անհրաժեշտ նվազագույն քանակը։

Օրինակներ

Մուտք.

Ելք.

3
1 5
1 5
1 5

2

3
1 3
5 1
2 2

1

Բացատրություն

Առաջին օրինակում երկու ձեռքը չի բավականացնի միաժամանակ երեք միատեսակ բարակաբլիթ պատրաստելու համար։ Պետք է երկու ռոբոտ։

Երկրորդ օրինակում մեկ ռոբոտը բավական է։ Ռոբոտի գործողություններն ըստ վայրկյանների.

  1. լցնում է առաջին բարակաբլիթի խմորը

  2. լցնում է երրորդ բարակաբլիթի խմորը

  3. գործ չունի անելու

  4. մի ձեռքով շրջում է առաջին, մյուսով՝ երրորդ բարակաբլիթը։

  5. լցնում է երկրորդ բարակաբլիթի խմորը

  6. մի ձեռքով շրջում է երկրորդ բարակաբլիթը, մյուսով հանում է երրորդը։

  7. մի ձեռքով հանում է առաջին, մյուսով՝ երկրորդ բարակաբլիթը։

Աղբյուրը. Դպրոցական 2020

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue