Հայկը և ծննդյան նվերը

Հայկը շատ է սիրում խաղալ տարբեր ինտելեկտուալ խաղեր։ Մի օր՝ Հայկի ծննդյան օրը, նրան նվիրում են n հատ 0-ից տարբեր թվանշան , որտեղ n-ը բաժանվում է 6-ի: Հայկը բաժանում է n թվանշանները n/6 հատ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 6 հատ թվանշան։ Հայկը խմբերը համարակալում է 1-ից n/6 համարներով: Նա ցանկանում է ամեն օր դպրոց գնալիս տանել խմբերից միայն մեկը. այդ իսկ պատճառով նա ցանկանում է սորտավորել իր խմբերն իրենց գեղեցկության աճման կարգով։ Եթե կան մի քանի խմբեր, որոնք ունենք նույն գեղեցկությունը, պետք է դասավորել ըստ իրենց համարների աճման։
6 հատ թվանշանից բաղկացած խմբի գեղեցկությունը կսահմանենք հետևյալ կերպ. այդ 6 թվանշաններից կազմենք 2 եռանիշ թվեր (օգտագործելով յուրաքանչյուրը մեկական անգամ), և խմբի գեղեցկությունը կլինի հավասար ստացված եռանիշ թվերի տարբերության բացարձակ արժեքին։ Պարզ է, որ կարելի է ստանալ 2 եռանիշ թվեր մեկից ավելի ձևերով, այդ իսկ պատճառով Հայկը ընտրում է այն բաժանումը, որի դեպքում եռանիշ թվերի տարբերության բացարձակ արժեքը նվազագույնն է։
Պահանջվում է արտածել խմբերի համարները այն հերթականությամբ, որ Հայկը պետք է իր հետ տանի դպրոց։

Մուտքային տվյալներ

Մուտքային տվյալների առաջին տողը պարունակում է n ( n ≤ 20004) ամբողջ թիվը, որը Հայկի՝ նվեր ստացած թվանշանների քանակն է ( n-ը բաժանվում է 6 -ի)։
Հաջորդ n/6 տողերից յուրաքանչյուրում տրված են վեցական 0-ից տարբեր թվանշաններ։

Ելքային տվյալներ

Ելքում պետք է արտածել խմբերի համարները այն հերթականությամբ, որով Հայկը պետք է իր հետ տանի դպրոց։

Օրինակ

Մուտք.
Ելք.
18 5 7 1 3 6 8 1 2 3 5 7 2 1 7 5 3 2 9
2 3 1

Օրինակի բացատրություն

Առաջին խմբի գեղեցկությունը՝ |587 - 613| = 26
Երկրորդ խմբի գեղեցկությունը՝ |237 - 251| = 14
Երրորդ խմբի գեղեցկությունը՝ |315 - 297| = 18
Հետևաբար, աճման կարգով դասավորելուց հետո, Հայկը իր հետ առաջին օրը կտանի երկրորդ խումբը, հետո երրորդը և վերջում առաջինը։
 
Աղբյուրը՝ Մարզային 2021
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue