Համակարգչային խաղի նախագծում

Ալեքսանդրը համակարգչային խաղ է նախագծում։ Խաղացողը պետք է ղեկավարի խաղի հերոսին, որը հերթական դաշտում անհրաժեշտ գործողություններն անելուց հետո, պետք է անցնի հաջորդ դաշտը, դրա համար ունենալով մեկ ելք։
Ալեքսանդրը կառուցել է խաղի նախագիծը աղյուսակի տեսքով, յուրաքանչյուր վանդակը համապատասխանում է խաղի մեկ դաշտ, վանդակում դրված սլաքը ցույց է տալիս, թե հարևան, առավելագույնը չորս, վանդակներից որ մեկին կարող է անցնել խաղի հերոսը։ Տե՛ս օրինակը։
Հիմա Ալեքսանդրի մոտ հարց է առաջացել։ Կան վանդակներ, որոնցից սկսելով շարժումը և հետևելով սլաքներին հնարավոր է դուրս գալ խաղատախտակից, կան վանդակներ, որ հնարավոր չէ դուրս գալ։ Ալեքսանդրը ուզում է հաշվել երկրորդ տեսակի վանդակների քանակը, և միայն դրանք օգտագործել իր խաղի մեջ։

Մուտքային տվյալներ

Տրված են խաղատախտակի n և m չափերը (n, m ≤ 1000)։ Ապա տրված են n տող՝ յուրաքանչյուրում m սիմվոլ՝ >, <, ^, v, որոնք ցույց են տալիս աջ, ձախ, վերև և ներքև ուղղությունները։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ այն վանդակների քանակը, որոնցից սկսելով և սլաքերի ուղղությամբ շարժվելով հնարավոր չէ դուրս գալ աղյուսակի սահմաններից։

Օրինակ

Մուտք.
Ելք.
4 5 >>v>> ^<<v< v^^<> <v^><
14
Աղբյուրը՝ Դպրոցական 2022

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue