Հարցումներ հաջորդականության վրա

Տրված է n տարր պարունակող a հաջորդականությունը և S դատարկ բազմությունը։ Պետք է հաջորդականության և բազմության վրա իրականացնել հետևյալ տեսքի q հարցումներ․

  1. S֊ին ավելացնել ind ինդեքսը

  2. S֊ից հեռացնել ind ինդեքսը

  3. S֊ում գտնվող բոլոր i ինդեքսների համար aia_i֊ին ավելացնել x թիվը

  4. արտածել aia_i թիվը

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է բնական թիվ n֊ը (1≤n≤105)(1 ≤ n ≤ 10^5)։ Հաջորդ տողում տրված են բացատով անջատված n բնական թվեր՝ a1,a2,...,an(1≤ai≤109)a_1, a_2, ..., a_n (1 ≤ a_i ≤ 10^9)։ Հաջորդ տողում տրված է q բնական թիվը (1≤q≤105)(1 ≤ q ≤ 10^5)։ Հաջորդ q տողերում տրված են հարցումները։ Հարցումները տրված են հետևյալ տեսքով․ 1 ind առաջին տեսքի հարցման համար (1 ≤ ind ≤ n), 2 ind երկրորդ տեսքի հարցման համար (1≤ind≤n)(1 ≤ ind ≤ n), 3 x երրորդ տեսքի հարցման համար (1≤x≤109)(1 ≤ x ≤ 10^9) և 4 ind չորրորդ տեսքի հարցման համար (1≤ind≤n)(1 ≤ ind ≤ n)։ Երաշխավորվում է, որ 1 տիպի հարցման դեպքում ind֊ը S֊ում բացակա է, իսկ 2 տեսքի հարցման դեպքում S֊ը պարունակում է ind֊ը։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել 1֊ական տող ամեն չորրորդ տեսքի հարցման համար ըստ հարցման հերթականության։4 ind հարցման պատասխանը պետք է լինի մինչ այդ կատարված հարցումների արդյունքում ստացվող ainda_{ind}֊ի արժեքը։

Օրինակ

Մուտք

Ելք

5
1 2 3 4 5
12
1 2
1 4
3 10
2 4
3 2
2 2
3 4
4 1
4 2
4 3
4 4
4 5

1
14
3
14
5

Բացատրություն

Ամենասկբում հաջորդականությունը [1, 2, 3, 4, 5] ֊ն է, իսկ S բազմությունը դատարկ է։

  1. Առաջին հարցումից հետո Sբազմությունը կդառնա {2}

  2. Երկրորդ հարցումից հետո Sբազմությունը կդառնա {2, 4}

  3. Երրորդ հարցումից հետո a հաջորդականությունը կդառնա [1, 12, 3, 14, 5]

  4. Չորրորդ հարցումից հետո Sբազմությունը կդառնա {2}

  5. Հինգերորդ հարցումից հետո a հաջորդականությունը կդառնա [1, 14, 3, 14, 5]

  6. Վեցերորդ հարցումից հետո Sբազմությունը կդառնա դատարկ

  7. Յոթերորդ հարցումից a հաջորդականությունը չի փոխվի, քանի որ S բազմությունը դատարկ է։

Հաջորդ հարցումները պարզապես արտածում են նշված ինդքսում գրված տարրերը առանձին տողերի վրա։

Ենթախնդիրներ

  • Ենթախնդիր 0 (0 միավոր) Օրինակները,

  • Ենթախնդիր 1 (17 միավոր) 1 տեսքի հարցումներն ավելի շուտ են հանդիպում, քան 2 տեսքի հարցումները, որոնք ավելի շուտ են հանդիպում, քան 3 տեսքի հարցումները, որոնք ավելի շուտ են հանդիպում քան 4 տեսքի հարցումները։

  • Ենթախնդիր 2 (23 միավոր) n,q≤10000n, q ≤ 10000,

  • Ենթախնդիր 3 (60 միավոր) n,q≤100000n, q ≤ 100000:

Constraints

Time limit: 4 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB