«Հրեշներ» խաղը

Էմիլը սիրում է համակարգչային խաղերը։ Բայց նա գիտի, որ շատ խաղալ, իհարկե, վնասակար է, եթե անգամ չհաշվենք ժամանակի վատնումը։ Թեկուզ կան նաև ինչ-որ օգտակար հմտություններ զարգացնող խաղեր։ Դրա համար նա խաղում է խիստ չափավոր, որպեսզի դասերն էլ չտուժեն՝ շաբաթ օրերին, երեկոյան կես ժամով, եթե, իհարկե, codeforces-ում մրցույթ չկա, և կիրակի օրերին մեկ ժամով, եթե, իհարկե, չի գնում արշավի։ Նա ոչ մի խաղ երկար չի խաղում, պարզպես, փորձում է տարբեր խաղեր։

Վերջերս Էմիլն այսպիսի մի խաղ է հանդիպել։ Մի գծի վրա ծիծաղելի հրեշներ են շարված, որոնց պետք է ոչնչացնել նրանց վրա կրակելով։ Հրեշներից յուրաքանչյուրը որոշակի h[i] «կյանք» ունի, որը բնական թիվ է։ Էմիլն ամեն անգամ կարող է կրակել միայն մեկ հրեշի վրա։ Այդ դեպքում այդ հրեշի «կյանքը» փոքրանում է a-ով, բայց նաև մնացած բոլոր հրեշներից յուրաքանչյուրի «կյանքը» սարսափից փոքրանում է b-ով, ընդ որում b < a։ Եթե փոքրանալու տեղ չկա, հրեշի «կյանքը», պարզպես, զրոյանում է, «կյանքը» չի կարող բացասական լինել։

Մի 5 րոպե խաղալուց, և հրեշների ճղճղան ձայներից հոգնելուց հետո, Էմիլի մոտ հարց առաջացավ՝ իսկ մինիմումը քանի՞ կրակոց է պետք արձակել, բոլոր հրեշներին սպանելու, այսինքն նրանց «կյանք»-երը զրոյացնելու համար։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է երեք թիվ՝ հրեշների n (1 ≤ n ≤ 1000) քանակը, ապա a և b (1 ≤ b < a ≤ թվերը։ Երկրորդ տողում տրված են n բնական թվեր, որոնք իրարից անջատված են մեկական բացատանիշով, հրեշների h[i] «կյանք»-երը ։

Ելքային տվյալներ

Հարկավոր է արտածել մեկ թիվ՝ բոլոր հրեշներին ոչնչացնելու համար մինիմալ կրակոցների քանակը։

Օրինակ

Մուտք

Ելք

3 3 1
7 2 5

3

Օրինակի պարզաբանումը

Էմիլը կարող է երկու անգամ կրակել առաջին հրեշի վրա, արդյունքում նրան կմնա մեկ «կյանք», իսկ մյուս երկու հրեշների «կյանք»-երը կփոքրանան 2-ով և կլինեն 0 և 3։ Այդ ժամանակ Էմիլը կկրակի 3-րդ հրեշի վրա և այդ կրակոցից հետո բոլոր երեքն էլ կզրոյանան։

Ենթախնդիրներ

Ենթախնդիր 0, (0 միավոր) Օրինակը,

Ենթախնդիր 1, (20 միավոր) b = 0, n ≤ 10, a≤ ,

Ենթախնդիր 2, (38 միավոր) n ≤ 1000, h[i] ≤ 1000,

Ենթախնդիր 3, (42 միավոր) Լրացուցիչ սահմանափակումներ չկան։

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue