Գունալցում

Paint ծրագրում գործիք կա, որը հնարավորություն է տալիս ընտրված գույնով լցնել փակ կոնտուրի մեջ գտնվող տարածքը։
Paint-ի աշխատանքային տիրույթում նկարված են ուղղանկյուններ, որոնք իրար հետ չեն հատվում։ Տրված են նաև կետեր։ Յուրաքանչյուր կետի համար հարկավոր է արտածել մեկ թիվ՝ այդ կետում գույնով լցնելու գործիքը կիրառելու դեպքում ներկված տիրույթի մակերեսը։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված են աշխատանքային տիրույթի չափերը, չեն գերազանցում 11000-ը։
Երկրորդ տողում տրված է ուղղանկյունների քանակը։ Հաջորդ N տողերից յուրաքանչյուրում տրված են չորսական ամբողջ թվեր, հերթական ուղղանկյան վերևի ձախ անկյան X, Y կոորդինատները և ուղղանկյան W լայնությունը, H բարձրությունը։ Բոլոր ուղղանկյունները գտնվում են աշխատանքային տիրույթի սահմաններում։
Հաջորդ տողում տրված է կետերի  քանակը։ Ապա հաջորդ t տողերից յուաքանչյուրում տրված են երկու ամբողջ թվեր՝ հերթական կետի կոորդինատները։ Համարել, որ ուղղանկյան եզրին գտնվող կետից գործիքը կիրառելու դեպքում սկսվում է ներկվել ուղղանկյան ներսի տիրույթը։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել t տող՝ յուրաքանչյուրում մեկ թիվ, համապատսխան կետում գործիքը կիրառելու դեպքում ներկված տիրույթի մակերեսը։

Օրինակ

Մուտք
Ելք
11 7 3 2 1 5 5 8 2 2 3 3 2 3 2 4 4 3 3 5 10 1 9 3
6 19 46 6

Բացատրություն

Տե՛ս նկարները․
notion image

Ենթախնդիրներ

  • Ենթախնդիր 0 (0 միավոր) Օրինակները,
  • Ենթախնդիր 1 (5 միավոր) մեկ ուղղանկյուն և մեկ կետ,
  • Ենթախնդիր 2 (10 միավոր) ներդրված ուղղանկյուններ չկան,
  • Ենթախնդիր 3 (15 միավոր) բոլոր ուղղանկյուններն իրար մեջ ներդրված են
  • Ենթախնդիր 4 (70 միավոր) լրացուցիչ սահմանափակումներ չկան

Constraints

Time limit: 0.6 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue