Մեծագույն անկյուն
N x N չափի աղյուսակի յուրաքանչյուր վանդակում գրված է մեկ ամբողջ թիվ։ Աղյուսակի տողերը և սյուները հավարակալված են 1-ից N թվերով։ Աղյուսակի յուրաքանչյուր վանդակի համար K երկարության անկյուն անվանենք այդ վանդակից սկսած ինդեքսների աճման կարգով նույն տողում գտնվող հաջորդական K վանդակները և ինդեքսների աճման կարգով նույն սյունում գտնվող վանդակները։ Հարկավոր է գտնել աղյուսակի այն վանդակը, որի K երկարության անկյան վանդակներում գրված թվերի գումարը մեծագույնն է։ Պետք է արտածել այդ վանդակի կոորդինատները։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված են N և K (N ≤ 1000, 1 ≤ K ≤ N/2) ամբողջ թվերը։ Հաջորդ N տողերից յուրաքանչյուրը պարունակում է, իրարից մեկական բացատանիշով անջատված, N ամբողջ թվեր՝ աղյուսակի վանդակների արժեքները։ Այդ բոլոր թվերը –1000-ից 1000 սահմաններում են։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ բացատանիշով իրարից անջատված երկու թիվ՝ մեծագույն գումարով վանդակի տողի համարը և սյան համարը։ Եթե այդպիսի մի քանի վանդակներ կան, պետք է ընտրել այն, որի տողի համարը փոքրագույնն է, իսկ եթե նույն տողում մի քանի այդպիսի վանդակ կա, պետք է ընտրել այն, որի սյան համարն փոքրագույնն է։
Օրինակ
Մուտք | Ելք |
6 3
1 2 6 9 -1 0
1 3 -5 0 2 8
6 2 2 -7 3 1
5 5 -3 7 -2 4
1 1 1 12 0 6
-2 3 7 10 2 1 | 4 4 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB