Դդում

Դավիթը աշնանային արձակուրդին օգնում է տատիկին և դդում է աճեցնում։ Նրա կախարդական հողամասում կա N հատ դդում։ Յուրաքանչյուր դդմի մասին հայտնի է նրա սկզբնական s[i] քաշը և աճելու t[i] տեմպը։ Որպեսզի դդումները լավ մեծանան Դավիթը կճուճով ջուր է բերում Սառնաղբյուրից, որն այնքան էլ մոտ չէ հողամասին։ Ամեն անգամ բերած ջրով նա միայն մեկ դդում է ջրում և այդ դդումի քաշն անմիջապես մեծանում է t[i]-ով։ Արձակուրդի բոլոր օրերի ընթացքում Դավիթն այդպես կարող է Սառնաղբյուրից K անգամ ջուր բերել։

Տատիկը համարում է, որ դդումը բավականաչափ մեծացած է, եթե նրա քաշը առնվազն M է։ Արձակուրդի ընթացքում Դավիթը առավելագույն քանի՞ դդում կարող է բավականաչափ մեծացնել։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված են դդումների N (1 ≤ N ≤ 100 000) քանակը, ջուր բերելու K քանակը և M  սահմանային արժեքը։ Հաջորդ N տողերից յուրաքանչյուրում տրված են երկուական թվեր՝ հերթական դդմի նախնական s[i] քաշը և աճելու t[i] տեմպը ։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ բավականաչափ մեծացած դդումների առավելագույն քանակը։

Օրինակ

Մուտք.

Ելք.

3 4 5
1 1
2 1
3 2

2

3 5 4
0 2
6 1
3 0

2

Աղբյուրը՝ Դպրոցական 2022

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue