Կտրատիր Գրաֆը

Հեղինեն նվեր է ստացել կշռված գրաֆ՝ կազմված N գագաթներից և M կողերից։ Ալեքսն ու Ռոբերտը տեսնելով Հեղինեի նվերը, որոշել են ընտրել որևէ K բնական թիվ և գրաֆը դանակով բաժանել երկու մասի հետևյալ սկզբունքով՝
  • v համարով գագաթը կլինի առաջին մասում, եթե [(v-1)/K]-ը զույգ է։
  • v համարով գագաթը կլինի երկրորդ մասում, եթե [(v-1)/K]-ը կենտ է։
([x]-ով նշանակում ենք x-ը չգերազանցող ամենամեծ ամբողջ թիվը) Գրաֆը 2 մասի բաժանելուց հետո Ալեքսն ու Ռոբերտը հաշվելու են այն կողերի կշիռների գումարը, որոնք միացնում են տարբեր մասերի պատկանող գագաթներ։ Նրանք ցանկանում են K թիվը ընտրել այնպես, որ ստացվող գումարը լինի հնարավորինս մեծ։
Պետք է պարզել հնարավոր ամենամեծ գումարը, որ կարող են ստանալ։

Մուտքային տվյալներ

Առաջին տողերում տրված են N և M թվերը (1 ≤ N ≤ 1000, 1 ≤ M ≤ 1000000)Հաջորդ M տողերից յուրաքանչյուրում տրված են լինելու կողը նկարագրող 3 թվեր՝ A[i], B[i], W[i] (1 ≤ A[i], B[i]  ≤ N, -109 ≤ W[i] ≤ 109). միացվող գագաթների համարները և կողի կշիռը (A[i] և B[i] թվերը կարող են լինել հավասար, միևնույն A[i], B[i] զույգը կարող է հանդիպել 1-ից ավելի անգամ):

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ հնարավոր ամենամեծ գումարը։

Ենթախնդիրներ

  • Ենթախնդիր 0 (0 միավոր) Օրինակները,
  • Ենթախնդիր 1 (6 միավոր) N ≤ 16
  • Ենթախնդիր 2 (11 միավոր) N ≤ 100
  • Ենթախնդիր 3 (24 միավոր) M = N-1, A[i] = i և B[i] = i+1
  • Ենթախնդիր 4 (59 միավոր) Առանց լրացուցիչ սահմանափակումների,

Օրինակ

Մուտք
Ելք
3 3 1 2 2 3 2 4 1 3 3
7
4 5 1 2 -1 2 3 3 3 4 6 4 1 2 1 3 -6
10

Բացատրություն

Առաջին օրինակում K=2 ընտրելու դեպքում գրաֆի բաժանումը կլինի [1,2] և [3], իսկ գումարը կլինի 3+4=7։
Երկրորդ օրինակում K=1 ընտրելու դեպքում գրաֆի բաժանումը կլինի [1,3] և [2,4], իսկ գումարը կլինի -1+3+6+2=10
notion image
notion image
Աղբյուրը՝ Հանրապետական 2022
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue