Դպրոցում կա n աշակերտ։ Բոլորը մասնակցել են երեք առարկաներից օլիմպիադաներին և արդյունքները հայտնի են։ Միջազգային բնագիտական օլիմպիադային դպրոցից պետք է մասնակցեն 3 հոգի մաթեմատիկայից, 2-ը ֆիզիկայից, 2-ը ինֆորմատիկայից։ Ինչպես ընտրել այդ յոթ հոգուն, որ նրանց, տվյալ առարկայի, միավորների գումարը լինի մաքսիմալ։ Յուրաքանյուր դպրոցական կարող է մասնակցել միջազգայինին միայն մեկ առարկայից։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է n թիվը (7 ≤ n ≤ 100000), ապա տրված են n տողեր, յուրաքանչյուրում երեք թիվ՝ աշակերտների միավորները մաթեմատիկայից, ֆիզիկայից և ինֆորմատիկայից։ Միավորները 100 000-ը չգերազանցող ոչ բացասական ամբողջ թվեր են։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ՝ ընտրված աշակերտների համապատասխան առարկաներից հավաքած միավորների մաքսիմալ հնարավոր գումարը: