Գևորգն ունի s տողը, որն իրենից ներկայացնում է անգլերեն փոքրատառերից կազմված հաջորդականություն։ Նա որոշել է ստանալ նոր տող իր ունեցած տողից հետևյալ կերպ. նա վերցնում է սկզբնական տողի որևէ տառեր և, հարաբերական հերթականությունը չփոխելով, գրում է իրար կողք։ Այլ կերպ ասած՝ եթե սկզբնական տողի տառերը նշանակենք -երով՝ , ապա Գևորգն ընտրում է որևէ k թիվ, ինդեքսներ և ստանում նոր տող՝։ Այդպես, օրինակ, abbc տողից կարելի է ստանալ հետևյալ տողերը՝ a, b, c, ab, ac, bb, bc, abb, abc, bbc և abbc։ Նրա նպատակն է ստանալ այնպիսի նոր տող, որը հանդիսանա սկզբնական տողի նախածանց։ Բայց կա մի պայման. չպետք է վերցված բոլոր տառերը s-ի k երկարության նախածանցից լինեն, այսինքն` չպետք է տեղի ունենա հետևյալ պայմանը՝ )։
Օգնեք Գևորգին գտնել այդպիսի ամենաերկար հնարավոր նոր տողը։ Հարկավոր է արտածել k թիվը և ինդեքսները։ Եթե ոչ մի նոր տող չի հանդիսանում սկզբնականի նախածանց, ապա բավական է ընդամենը արտածել 0 թիվը։
Հիշեցում՝ տողի նախածանցը տող է, որը ստացվում է սկզբնական տողից՝ աջից ջնջելով որոշ քանակի (հնարավոր է 0 հատ) սիմվոլներ։ Օրինակ՝ abac-ի նախածանցներն են a-ն, ab-ն, aba-ն, և abac-ն։
Մուտքային տվյալներ
Մուտքի միակ տողում տրված է s տողը ։
Ելքային տվյալներ
Ելքում պետք է արտածել k թիվը և ինդեքսների հաջորդականությունը՝ անջատված մեկական բացատանիշերով։
Օրինակ
Մուտք
Ելք
abb
2 1 3
acbd
0
ararka
3 3 4 6
Բացատրություն
Վերջին օրինակում կարելի է նաև արտածել (1, 2, 6) և (1, 4, 6) եռյակները։