Աթոռ
Տղաները ատաղձագործության խմբակում սովորում են աթոռ պատրաստել։ Ավելի ճիշտ, նրանք փորձում են տաբուրետ պատրաստել։ Նրանք չորս ոտքերը պատրաստել և հղկել են, հիմա ցանկանում են այդ չորս ոտքերն իրար մոտ դնել, և, եթե նրանց երկարությունները հավասար չեն, կտրեն և հավասարեցնեն։ Նրանք ուզում են քիչ կտրել, ակնհայտ է, որ առնվազն ոտքերից մեկը չեն կտրելու։
Օգնեք ատաղձագործության խմբակ տղաներին պարզելու, թե որքան կլինի տաբուրետի ոտքերի կտրված ավելորդ մասերի ընդհանուր երկարությունը։
Մուտքային տվյալներ
Տրված են 4 բնական թվեր, որոնք չեն գերազանցում 100-ը։
Ելքային տվյալներ
Հարկավոր է արտածել մեկ թիվ՝ ավելորդ կտորների գումարային երկարությունը։
Օրինակներ
Մուտք | Ելք |
10 20 30 40 | 60 |
10 10 10 10 | 0 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB