Շախմատի թագուհին

Հայտնի է, որ թագուհին ամենահզոր խաղաքարն է շախմատում։ Նա կարող է շարժվել 8 ուղղություններով։ Պետք է գրել ծրագիր, որը հաշվում է, թե հակառակորդի քանի խաղաքարի են հարվածում սպիտակ և սև թագուհիները։ Համարել, որ կա առավելագույնը մեկ սև և առավելագույնը մեկ սպիտակ թագուհի։ Հիշեցնենք, որ թագուհին շարժվում է հորիզոնական, ուղղահայաց ուղղություններով և անկյունագծերով։

Մուտքային տվյալներ

Մուտքում տրված է շախմատի դիրքը՝ սիմվոլների 8 տող, յուրաքանչյուրում 8 սիմվոլ։ Սև խաղաքարերը նշված են b տառով, սպիտակ խաղաքարերը՝ w տառով, սպիտակների թագուհին նշված է Q տառով, սևերի թագուհին՝ q տառով։

Ելքային տվյալներ

Ելքում պետք է արտածել մեկ տող, որը պարունակում է երկու թիվ։ Առաջին թիվը պետք է ցույց տա, թե քանի սև խաղաքարի է հարվածում սպիտակ թագուհին, երկրորդ թիվը պետք է ցույց տա, թե քանի սպիտակ խաղաքարի է հարվածում սև թագուհին։ Եթե սև կամ սպիտակ թագուհին բացակայում է, ապա համապատասխան արժեքը պետք է լինի -1։

Օրինակ

Մուտք
......ww
........
wb..q...
........
...b....
........
.Q.bw...
........

Ելք.
3 2
Աղբյուրը. Դպրոցական 2020

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue