Արտահայտություն

Տրված է մեկ տող, որը պարունակում է թվաբանական արտահայտություն, որտեղ կան միայն գումարի (+) և բազմապատկման (*) գործողություններ և ոչ բացասական ամբողջ թվեր։ Ընդ որում + և * գործողությունները մեջընդմեջ հաջորդում են իրար, այսինքն կազմում են կամ +*+*… տեսքի հաջորդականություն։
Գրեք ծրագիր, որը հաշվում է արտահայտության արժեքը։
Մուտքային տվյալներ
Տրված է նկարագրված թվաբանական արտահայտություն պարունակող մեկ տող։ Այն բացատանիշեր չի պարունակում։ Գործողությունների քանակն առավելագույնը 10 է։ Թվերը փոքր են 100-ից։
Ելքային տվյալներ
Պահանջվում է արտածել մեկ թիվ՝ արտահայտության արժեքը։
Օրինակներ
Մուտք
Ելք
1+2*3+4
11

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue