Երիտասարդ գրաֆը ցանկանում էր ամրոց ունենալ։ Գրաֆի տրամադրության տակ է գտնվում մի անտառածածկ ուղանկյունաձև տարածք։ Գրաֆը սիրում է բնությունը և ուզում է ինչքան հնարավոր է քիչ ծառեր կտրել։ Ամրոցը նույնպես պետք է զբաղեցնի ուղանկյունաձև տարածք։ Անտառը կարել է ներկայացնել երկու չափանի զանգվածի տեսքով որտեղ կան երկու տեսակի վանդակներ՝ ծառ և դատարկ։ Ամրոցը նույնպես կարել է ներկայացնել երկու չափանի զանգվածի տեսքով որտեղ կան երկու տեսակի վանդակներ՝ քար և դատարկ։ Ամրոցը կարել է պտտեցնել և հայելային արտապատկերել։ Ամրոցը պետք է տեղադրել այնպես, որ այն ամբողջությամբ գտնվի անտառի մեջ (նույնիսկ եթե եզրերը դատարկ են)։ Երաշխավորվում է որ պատասխան գոյություն ունի։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված են երկու n, m թվեր՝ անտառի տողերի և սյուների քանակները։ Հաջորդ n տողերում նկարագրված է անտառը .-ը նշանակում է բաց տեղ, #-ը ծառ։ Հաջորդ տողում տողում տրված են երկու n1, m1 թվեր՝ ամրոցի տողերի և սյուներ քանակները։ Հաջորդ n1 տողերում նկարագրված է ամրոցը .-ը նշանակում է դատարկ #-ը պատ։
Ելքային տվյալներ
Ելքում պետք է արտածել մեկ թիվ՝ մինիմալ ծառերի քանակը, որ գրաֆը ստիպված կլինի հատել։