Ինչպես բոլորդ հիշում եք, հունվարի 29-ը Հայկի ծննդյան օրն է, և նրա մեծ եղբայրը ծննդյան օրվա առթիվ Հայկին նվիրել էր n գագաթ պարունակող գրաֆ, որն իրենից ներկայացնում էր ծառ (ծառը դա n-1 կող պարունակող կապակցված գրաֆն է)։ Քանի որ Հայկի ծննդյան օրը մոտենում է, նրա մեծ եղբայրն այս տարի իրեն առաջարկում է լուծել հետևյալ խնդիրը, իր անցած տարվա նվերի հետ կապված. Տրված է n գագաթ պարունակող ծառ և մեկ ամբողջ k թիվ։ Անհրաժեշտ է գտնել իրարից տարբեր ճանապարհների քանակը, որոնց երկարությունը մեծ է տրված k թվից։
Մուտքային տվյալներ
Մուտքային տվյալների առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր՝ ծառի գագաթների քանակը n և խնդրում նկարագրված k ամբողջ թիվը։ Հաջորդ n-1 տողերից յուրաքանչյուրում տրված են երկու ամբողջ թվեր` v u (1 ≤ u ≠ v ≤ n), որը նշանակում է, որ v գագաթը միացված է u գագաթին կողով։
Ելքային տվյալներ
Արտածեք մեկ ամբողջ թիվ՝ իրարից տարբեր ճանապարհների քանակը, որոնց երկարությունը մեծ է k թվից։
Օրինակ
Մուտք
Ելք
5 2
1 2
2 3
3 4
4 5
3
6 1
1 2
1 3
1 6
3 4
3 5
10
Բացատրություն
Առաջին օրինակում, 2-ից մեծ երկարություն ունեցող ճանապարհների քանակը հավասար է 3-ի (1 -> 4, 1 -> 5, 2 -> 5)։
Ենթախնդիրներ
Ենթախնդիր 0 (0 միավոր) Օրինակները,
Ենթախնդիր 1 (5 միավոր), տրված ծառը իրենից ներկայացնում է աստղ` բոլոր գագաթները միացած են 1 համարով գագաթին,
Ենթախնդիր 2 (7 միավոր)
Ենթախնդիր 3 (9 միավոր), տրված ծառը իրենից ներկայացնում է շղթա, այսինքն գրաֆի iրդ կողը միացնում է iրդ գագաթը i+1րդի հետ,