Տրված են n թիվը և n տարր պարունակող 3 զանգված՝ a, b և c։ Ձեր խնդիրն է գտնել այնպիսի (i, j, k) եռյակների քանակը, որ տեղի ունենա հետևյալ պայմանը՝ a[i] < b[j] < c[k]:
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է մեկ բնական n թիվ։ Հաջորդ երեք տողերում տրված են համապատասխանաբար a, b և c զանգվածները։ (0 ≤ a[i], b[i], c[i] ≤ ):
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ՝ պայմանին բավարարող եռյակների քանակը։