Ֆայլերի հաշվարկ

Պատկերացրեք` մասնակցում եք մի մեծ նախագծի իրականացմանը, և ձեր թիմն օգտագործում է տարբեր տեսակի ֆայլեր տարբեր առաջադրանքներ կատարելու համար: Այսպես, դուք ունեք .py ֆայլեր՝ Python կոդի համար, .txt ֆայլեր՝ նշումների համար, .csv ֆայլեր՝ տվյալների համար: Ֆայլերը գտնվում են տարբեր գրացուցակներում (directory) և ենթագրացուցակներում: Ձեզ հանձնարարված է պարզել, թե քանի Python ֆայլ կա կոնկրետ գրացուցակում և դրա բոլոր ենթագրացուցակներում: Դուք որոշում եք գրել Python-ի script՝ այս առաջադրանքն ավտոմատացնելու համար:
Անհրաժեշտ է ստեղծել script, որը կընդունի երկու պարամետր՝ գրացուցակի ուղին և ֆայլի ընդլայնումը: Այնուհետև script-ը պետք է ռեկուրսիվորեն փնտրի գրացուցակն ու դրա բոլոր ենթագրացուցակները և հաշվի տվյալ ընդլայնմամբ (extension) ֆայլերի քանակը:
Ծրագրի մուտքը պարունակում է երկու տող. առաջին տողը պարունակում է պանակի ուղին (path), իսկ երկրորդ տողը պարունակում է ֆայլի ընդլայնումը (առանց կետի):
Ծրագիրը պետք է տպի մեկ ամբողջ թիվ՝ պանակում և դրա բոլոր ենթապանակներում տվյալ ընդլայնմամբ ֆայլերի քանակը։
Մուտք
Ելք
documents/python-projects py
2
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue