Փոփոխական սկզբնադիր արգումենտների շտկում

Python-ում փոփոխվող օբյեկտների կիրառումը (ինչպիսիք են ցուցակները) որպես ֆունկցիաների սկզբնադիր (default) արգումենտներ, կարող է հանգեցնել անակնկալ վարքագծի: Պատճառն այն է, որ ֆունկցիայի արգումենտի սկզբնադիր արժեքը սահմանվում է միայն մեկ անգամ՝ այն ժամանակ, երբ սահմանվում է ֆունկցիան: Հետևաբար, փոփոխական սկզբնադիր արգումենտն օգտագործվում է բոլոր ֆունկցիաների կանչերի դեպքում:
Սրանից խուսափելու համար ֆունկցիան պետք է փոփոխվի՝ օգտագործելով None-ը որպես ցուցակի արգումենտի սկզբնադիր արժեք, իսկ այնուհետև սահմանվի դատարկ ցուցակ ֆունկցիայի ներսում, եթե արգումենտը None է:
Ձեզանից պահանջվում է փոփոխել նախորդ վարժության մեջ սահմանված mutable_default_argument ֆունկցիան: Այս ֆունկցիան կունենա երկու պարամետր՝ n ամբողջ թիվ և ցուցակ՝ lst, որի սկզբնադիր սահմանումը None է։
Ֆունկցիան պետք է ստուգի, թե արդյոք lstNone է, և եթե այո, ապա սահմանի այն որպես դատարկ ցուցակ: Այնուհետև այն պետք է ավելացնի n ամբողջ թիվը lst-ին և վերադարձնի lst-ը:
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ m (թե քանի անգամ է ֆունկցիան կանչվելու): Հաջորդ m տողերից յուրաքանչյուրը պարունակում է մեկ ամբողջ թիվ` n, այն թիվը, որը պետք է ավելացվի ցուցակին:
Ելքը պետք է պարունակի m տող: Յուրաքանչյուր տող պետք է լինի ցուցակ, որը ներկայացնում է lst-ը յուրաքանչյուր ֆունկցիայի կանչից հետո:
Մուտք
Ելք
3 1 2 3
[1] [2] [3]
Նշում․ ուշադրություն դարձրեք, որ ի տարբերություն նախորդ վարժության՝ ցուցակը (lst) չի փոխանցվում ֆունկցիաների կանչերի միջև: Յուրաքանչյուր ֆունկցիայի կանչ ստեղծում է մեկ տարրից բաղկացած ցուցակ, որը համապատասխանում է տվյալ կանչին կցված թվին: Սա մեր ակնկալած արդյունքն է, որին մենք հասնում ենք՝ խուսափելով փոփոխական սկզբնադիր արգումենտների կիրառումից:
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue