Վավերացրեք էլ. փոստի հասցեն
Ձեզ հանձնարարված է ստեղծել ծրագիր, որը մուտքի տողում կգտնի էլ․ փոստի հասցեն և կտպի այն ելքում: Ծրագիրը պետք է կարողանա նաև տարանջատել էլ. փոստի բաղադրիչները՝ օգտանունը և դոմեյնը: Ճիշտ հասցեն պետք է՝
- Պարունակի միայն լատիներեն այբուբենի տառեր (մեծատառ և փոքրատառ),
_
և.
, ինչպես նաև միայն մեկ@
, որով օգտանունն առանձնացվում է domain-ից (gmail, yahoo և այլն)։
- Օգտանունը դատարկ լինել չի կարող և կարող է պարունակել վերը նշված նիշերով ցանկացած համադրություն։
- Դոմեյնը պետք է պարունակի 2 մաս՝
domain.extension
(դոմեյնի անունն ու կետից հետո գրված նիշերը), որոնք լատիներեն այբուբենի տառեր են։
Մուտքը պարունակում է տող, որը կարող է ներառել մեկ կամ ավելի էլ․ փոստի հասցեներ:
Ծրագիրը պետք է տպի ամբողջական էլ․ փոստի հասցեն(ները), իսկ հաջորդ տողերում՝ օգտանուն(ներ)ը և դոմեյն(ներ)ը՝ առանձին: Յուրաքանչյուր էլ. հասցե և դրա մասերը պետք է լինեն առանձին տողերում:
Մուտք | Ելք |
Hi there, you can contact me at john.doe@example.com. Thank you. In case I’m out of the office, please contact anna@hello dot com or aNNa@example.net | john.doe@example.com
john.doe
example.com
aNNa@example.net
aNNa
example.net |
Նշում. ելքում էլ․ փոստը, օգտանունը և դոմեյնը պետք է լինեն նույն հերթականությամբ, ինչ մուտքում։
Constraints
Time limit: 2.4 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB