Տվյալների վերլուծություն ստարտափում
Դուք աշխատում եք ստարտափում՝ որպես տվյալների վերլուծաբան։ Այժմ ներգրավված եք նախագծում, որը պահանջում է տվյալների զտում: Ընկերությունը տվյալները պահում է CSV ֆայլերում (CSV (Comma-separated values) - Ստորակետով բաժանված արժեքների ներկայացման ստանդարտ ձև): Այս առաջադրանքի համար ձեզ տրվել է CSV ֆայլ, որը պարունակում է տարբեր տեղեկություններ ընկերության աշխատակիցների մասին, այդ թվում՝ նրանց անունները, տարիքը, պաշտոնները և երկրները: Ձեր խնդիրն է գրել Python ծրագիր, որը կարդում է CSV ֆայլը, զտում է տվյալները՝ հիմնվելով պաշտոնը ներկայացնող սյունակի վրա, և տպում է այն աշխատակիցների տվյալները, որոնց պաշտոնը համապատասխանում է նշված մուտքին:
Դուք պետք է օգտագործեք Python-ի csv
մոդուլը, որն ապահովում է CSV ֆայլեր կարդալու և գրելու ֆունկցիոնալությունը: Ձեր ծրագիրը պետք է կարդա CSV ֆայլը, զտի տվյալները՝ հիմնվելով պաշտոնը ներկայացնող սյունակի վրա և տպի միայն այն տողերը, որտեղ պաշտոնը համապատասխանում է տվյալ մուտքին:
Մուտքի առաջին տողում կլինի CSV ֆայլի անունը: Մուտքի երկրորդ տողում նշված կլինի պաշտոնը, որը պետք է զտել:
Ձեր ծրագրի ելքում պետք է լինեն CSV ֆայլից զտված տվյալները: Ելքի յուրաքանչյուր տող պետք է ներկայացնի ֆայլից մեկ տող: Տողի տարրերը պետք է բաժանվեն ստորակետերով: Եթե նշված պաշտոնով աշխատողներ չկան, ծրագիրը պետք է տպի` No employees found with the specified job role.
։
Մուտք | employees.csv | Ելք |
---|---|---|
employees.csv | Name,Age,Job Role,Country | Name, Age, Job Role, Country |
Մուտք | staff.csv | Ելք |
---|---|---|
staff.csv | Job Role,Bonus | No employees found with the specified job role. |
Նշում. ելքի ձևաչափը կախված է CSV ֆայլի իրական բովանդակությունից: Վերնագրերը պետք է լինեն ելքի առաջին տողում, որին կհաջորդեն տվյալները: Ելքի յուրաքանչյուր տողում տարրերն առանձնացված են ստորակետերով և բացատներով: Աշխատակիցների անունները ելքում պետք է լինեն նույն հաջորդականությամբ, ինչ մուտքագրված ֆայլում:
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB