Student class (Ուսանող տիպի դաս)

Ձեզ հանձնարարված է ստեղծել Python class, որը մոդելավորում է ուսանողին՝ name և տարբեր առարկաների միավորների (scores) ատրիբուտներով: Այս class-ը պետք է ներառի միավորներ ավելացնելու, միջին միավորը հաշվարկելու և միջինի հիման վրա գնահատականը որոշելու մեթոդներ:

Class-ը պետք է աշխատի հետևյալ կերպ.

  • Student class-ը պետք է հայտարարվի name (տող) ատրիբուտով: Այն պետք է ունենա նաև scores ատրիբուտ․ սա ցուցակ է, որը պահպանում է միավորները տարբեր առարկաների համար:

  • Student class-ը պետք է ունենա add_score(self, score) մեթոդ, որն ընդունում է score (float) և ավելացնում այն միավորների ցանկում:

  • Student class-ը պետք է ունենա average(self) մեթոդ, որը հաշվարկում և վերադարձնում է ուսանողի միջին միավորը:

  • Student class-ը պետք է ունենա grade(self) մեթոդ, որը հաշվարկում է գնահատականը՝ հիմնվելով միջին միավորի վրա և վերադարձնում է այն:

Նշում. այս վարժությունը կատարելիս որպես հիմք ընդունեք գնահատման հետևյալ համակարգը․

Score

Grade

90 - 100

A

80 - 90 (90-ը ոչ ներառյալ)

B

70 - 80 (80-ը ոչ ներառյալ)

C

60 - 70 (70-ը ոչ ներառյալ)

D

0 - 60 (60-ը ոչ ներառյալ)

F

Ծրագիրը պետք է ճշտորեն կատարի բոլոր հրամանները և վերադարձնի ճիշտ արժեքները:

Մուտք

Ելք

student = Student('Alice'); student.add_score(89.5); student.add_score(78.3); student.add_score(92.4); print(student.average()); print(student.grade()); print(student.name)

86.73
B
Alice

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue