Փոխել ընդլայնումը

Ենթադրենք՝ դուք աշխատում եք որևէ ընկերության՝ տվյալների վերլուծության բաժնում, որտեղ տեքստային ֆայլերի տեսքով մեծածավալ տվյալներ եք ստանում: Ձեր խնդիրն է փոխակերպել այս տեքստային ֆայլերը CSV ձևաչափի՝ Python-ի միջոցով տվյալների հետ հեշտությամբ աշխատելու համար: Դուք պետք է կիրառեք pathlib մոդուլը և գրեք script, որն ընդունում է տեքստային ֆայլը որպես մուտք և փոխում դրա ընդլայնումը .txt-ից .csv:
Մուտքի առաջին տողը պարունակում է տեքստային ֆայլի ամբողջական ուղին, որը պետք է փոխարկվի: Ուղին ներառում է գրացուցակը (directory) և ֆայլի անունը` իր ընդլայնմամբ (extension):
Երբ ընդլայնումը փոխվի .csv-ի, ծրագիրը պետք է տպի ֆայլի ամբողջական ուղին։
Մուտք
Ելք
data/file1.txt
data/file1.csv
Նշում. ծրագիրը պետք է փոխի միայն ֆայլի ընդլայնումը․ տեքստային ֆայլի բովանդակությունը չպետք է վերափոխվի CSV ձևաչափի: Տեքստային ֆայլի բովանդակությունը CSV ձևաչափի փոխակերպելու խնդիրն այս առաջադրանքի պահանջից դուրս է։
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue