Print ֆունկցիայի արգումենտները
Ձեզանից պահանջվում է գրել Python ֆունկցիա print_args
, որը տպում է իր բոլոր դիրքային արգումենտները և keyword արգումենտները՝ ըստ ստացման հերթականության: Ֆունկցիան պետք է օգտագործի ինչպես *args
, այնպես էլ **kwargs
:
Ֆունկցիայի մուտքում կլինեն ցանկացած թվով դիրքային արգումենտներ և keyword արգումենտներ:
Ֆունկցիան յուրաքանչյուր արգումենտը պետք է տպի նոր տողի վրա: Նախ պետք է տպվեն դիրքային արգումենտները՝ ըստ իրենց ստացման հաջորդականության, որից հետո պետք է տպվեն keyword արգումենտները՝ կրկին ըստ իրենց ստացման հերթականության: Բոլոր keyword արգումետները պետք է տպվեն որպես <key>=<value>
.
Ֆունկցիան չպետք է որևէ տվյալ վերադարձնի․ այն պետք է տպի արգումենտները, ինչպես նշված է վերևում:
Մուտք | Ելք |
---|---|
| 1 apple key1=hello key2=world |
Նշում․ ֆունկցիան կփորձարկվի տարբեր տեսակի և քանակի դիրքային և keyword արգումենտներով: Արգումենտներ տպելու հերթականությունը պետք է համապատասխանի ֆունկցիային փոխանցված արգումենտների հերթականությանը:
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB