Prime Utilities

Ձեզ հանձնարարված է աշխատել մի նախագծի վրա, որտեղ պետք է հաճախակի ստուգել՝ արդյոք թվերը պարզ են, թե ոչ, և ստանալ պարզ թվերի հաջորդականություն: Ձեր աշխատանքը պարզեցնելու և կոդը կրկին օգտագործելի դարձնելու համար դուք որոշել եք ստեղծել prime_utils.py անունով մոդուլ, որը պարունակում է երկու ֆունկցիա՝ is_prime և get_primes:

is_prime-ը ֆունկցիա է, որն ընդունում է մեկ թիվ` որպես արգումենտ և եթե թիվը պարզ է, վերադարձնում True, իսկ հակառակ դեպքում՝ False: Պարզ են 1-ից մեծ այն թվերը, որոնք 1-ից և իրենցից բացի չունեն այլ դրական բաժանարարներ։

get_primes-ը մեկ այլ ֆունկցիա է, որը որպես արգումենտ ընդունում է n ամբողջ թիվը և վերադարձնում է առաջին n (1 ≤ n ≤ 100) պարզ թվերը՝ դասավորված աճման կարգով։ Գործողությունը կատարելիս այն պետք է օգտագործի is_prime ֆունկցիան:

Մուտքը և ելքն ավտոմատ կերպով մշակվում են main.py մոդուլի կողմից:

Մուտք

Ելք

print(is_prime(5)); print(is_prime(9))

True
False

print(get_primes(5)); print(get_primes(10))

[2, 3, 5, 7, 11]
[2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29]

Նկատի ունեցեք, որ 1-ը չի համարվում պարզ թիվ:

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue