Փոխել ընդլայնումը
Ենթադրենք՝ դուք աշխատում եք որևէ ընկերության՝ տվյալների վերլուծության բաժնում, որտեղ տեքստային ֆայլերի տեսքով մեծածավալ տվյալներ եք ստանում: Ձեր խնդիրն է փոխակերպել այս տեքստային ֆայլերը CSV ձևաչափի՝ Python-ի միջոցով տվյալների հետ հեշտությամբ աշխատելու համար: Դուք պետք է կիրառեք
pathlib
մոդուլը և գրեք script, որն ընդունում է տեքստային ֆայլը որպես մուտք և փոխում դրա ընդլայնումը .txt
-ից .csv
:Մուտքի առաջին տողը պարունակում է տեքստային ֆայլի ամբողջական ուղին, որը պետք է փոխարկվի: Ուղին ներառում է գրացուցակը (directory) և ֆայլի անունը` իր ընդլայնմամբ (extension):
Երբ ընդլայնումը փոխվի
.csv
-ի, ծրագիրը պետք է տպի ֆայլի ամբողջական ուղին։ Մուտք | Ելք |
data/file1.txt | data/file1.csv |
Նշում. ծրագիրը պետք է փոխի միայն ֆայլի ընդլայնումը․ տեքստային ֆայլի բովանդակությունը չպետք է վերափոխվի CSV ձևաչափի: Տեքստային ֆայլի բովանդակությունը CSV ձևաչափի փոխակերպելու խնդիրն այս առաջադրանքի պահանջից դուրս է։
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB