Պիկսլենդ քաղաքը
Երևակայական Պիկսլենդ քաղաքում լուսանկարների որոնումը չափազանց բարդ է․ դրանք կորչում են համակարգչային համակարգերի պանակների (directory) և ենթապանակների հսկայական տարածությունում: Դուք պատասխանատու եք քաղաքի բնակիչների լուսանկարների որոնման համար, և այժմ ձեզ հանձնարարված է գտնել JPEG ընդլայնմամբ բոլոր ֆայլերը և ցուցակագրել դրանք: Այս JPEG պատկերները կարելի է ճանաչել իրենց ընդլայնմամբ՝
.jpeg
կամ .jpg
:Ձեր խնդիրն է ստեղծել Python ծրագիր, որը կսկսի ընթացիկ պանակից և կանցնի դրա բոլոր ենթապանակներով: Ծրագիրը պետք է փնտրի JPEG ընդլայնմամբ ֆայլեր և տպի հայտնաբերված յուրաքանչյուր պատկերի ամբողջական ուղին (path):
Ծրագիրը չի պահանջում որևէ մուտքագրում: Ելքում պետք է ներառվեն ընթացիկ պանակում և նրա բոլոր ենթապանակներում հայտնաբերված բոլոր JPEG պատկերների ամբողջական ուղիները: Յուրաքանչյուր ուղի պետք է տպվի նոր տողում:
Ենթադրվում է, որ, ընթացիկ պանակը, որտեղից գործարկվում է ծրագիրը, որոնման հիմնական պանակն է:
Մուտք | Ելք |
ㅤ | /home/user/Images/holiday/photo1.jpg
/home/user/Images/holiday/photo2.jpg
/home/user/Work/projectA/design.jpg
/home/user/Work/projectA/subfolder/concept.jpg |
Նշում. տրված ելքային ուղիները պարզապես օրինակներ են։ Դրանք կտարբերվեն՝ կախված ձեր համակարգում իրական պանակի կառուցվածքից և ֆայլերի տեղակայությունից:
Constraints
Time limit: 1 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB