Փոխարինել ֆայլի պարունակությունը
Ձեր խնդիրն է մշակել մի ծրագիր, որը տվյալ գրացուցակի (directory) բոլոր .txt
ֆայլերում կարող է փոխարինել կոնկրետ տողը: Ենթադրենք՝ դուք աշխատում եք մեծ ընկերությունում՝ որպես տվյալների վերլուծաբան, և ձեր ղեկավարը խնդրել է ձեզ փոխել որոշակի տերմին, որը հայտնվում է տարբեր հաշվետվությունների ֆայլերում: Բոլոր ֆայլերը պահվում են մեկ գրացուցակում, և բոլորն ունեն .txt
ընդլայնում: Դժվար կլիներ այս խնդիրը լուծել ձեռքով, բայց, բարեբախտաբար, դուք գիտեք՝ ինչպես ավտոմատացնել գործընթացը:
Մուտքի առաջին տողը պարունակում է s
տողը, որը դուք պետք է գտնեք ֆայլերում: Մուտքի երկրորդ տողը պարունակում է r
տողը, որով դուք կփոխարինեք s
-ը: Մուտքի երրորդ տողը պարունակում է այն գրացուցակը, որտեղ գտնվում են ֆայլերը:
Ծրագիրը պետք է անցնի d
գրացուցակի բոլոր .txt
ֆայլերի վրայով, գտնի s
տողերի բոլոր համընկնումները և փոխարինի դրանք r
-ով: Ծրագիրը ելքում որևէ բան տպելու կարիք չունի:
Մուտք | Ելք |
---|---|
2022 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB