Նոթբուքներ և աշխատասեղաններ
Տեխնոլոգիական ընկերությունում դուք համակարգի կառավարիչ եք: Ձեզ հանձնարարված է մշակել գույքագրման համակարգ՝ ընկերության տարբեր համակարգիչներին հետևելու համար:
Համակարգը պետք է ունենա բազային class՝ Computer, որը պետք է ունենա հետևյալ ատրիբուտները.
- manufacturer- ընկերությունը, որն արտադրել է համակարգիչը
- model- համակարգչի մոդելը
- year- համակարգչի արտադրության տարեթիվը
Այս բազային class-ը պետք է ունենա display_info() մեթոդ, որը ցույց է տալիս համակարգչի վերաբերյալ վերը նշված տվյալները Manufacturer: <manufacturer>, Model: <model>, Year: <year> ֆորմատով։
Բացի այդ, ձեզ հանձնարարված է ստեղծել երկու ենթադաս՝ Laptop և Desktop, որոնք ժառանգում Computer class-ը:
Laptop class-ը պետք է ունենա երկու լրացուցիչ ատրիբուտ.
- battery_life- նոթբուքի մարտկոցի միջին ժամկետը
- weight- նոթբուքի քաշը
Desktop class-ը պետք է ունենա մեկ լրացուցիչ ատրիբուտ.
- power_consumption- որքան էներգիա է սպառում համակարգիչը
Ե՛վ Laptop, և՛ Desktop class-ները պետք է փոփոխեն display_info() մեթոդը Computer class-ից՝ իրենց տեսակին համապատասխան լրացուցիչ ինֆորմացիա ցուցադրելու համար:
Laptop class-ը պետք է ցույց տա տվյալները Manufacturer: <manufacturer>, Model: <model>, Year: <year>, Battery Life: <battery_life>, Weight: <weight> ֆորմատով։
Իսկ Desktop class-ը պետք է ցույց տա տվյալները Manufacturer: <manufacturer>, Model: <model>, Year: <year>, Power Consumption: <power_consumption> ֆորմատով։
| Մուտք | Ելք | 
|---|---|
| 
 | Manufacturer: Dell, Model: Inspiron 3593, Year: 2020 | 
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB