Վիճակագրություն
Դուք ուսնակ (intern) եք տեխնոլոգիական մի ընկերությունում, որը նորաստեղծ, բայց արագ զարգացող կառույց է: Տվյալների մշակման համար ընկերությունը վերջերս ստեղծել է վեբ հավելված, որի կարևոր բաղադրիչներից մեկը վիճակագրության հաշվարկն է: Ընկերության աճին զուգընթաց ընդլայնվել է նաև հավելվածի կոդերի բազան, և ժամանակն է, որ տվյալներն ավելի լավ կազմակերպվեն: Այժմ ձեր խնդիրն է ստեղծել Python մոդուլ՝ հետևյալ անունով՝ statistics_calculator
։ Մոդուլը պետք է պարունակի ֆունկցիաներ, որոնք կհաշվարկեն թվերի ցուցակի mean-ը, median-ը, mode-ը և ստանդարտ շեղումը (standard deviation):
Դուք պետք է կազմեք ձեր կոդը հետևյալ կերպ. անհրաժեշտ է ստեղծել առանձին ֆայլեր յուրաքանչյուր վիճակագրության համար՝ իրենց համապատասխան հաշվարկման ֆունկցիայով: Պետք է ունենանք հետևյալ ֆայլերը.
mean.py
- Պարունակում էcalculate_mean
ֆունկցիա՝ mean-ը հաշվարկելու համար:median.py
- Պարունակում էcalculate_median
ֆունկցիա՝ median-ը հաշվարկելու համար:mode.py
- Պարունակում էcalculate_mode
ֆունկցիա՝ mode-ը հաշվարկելու համար (եթե լինեն մեկից ավել ամենահաճախակի հանդիպող թվեր, ապա պետք է վերադարձնել այդ թվերից ամենափոքրը):std_dev.py
- Պարունակում էcalculate_std_dev
ֆունկցիա՝ ստանդարտ շեղումը (standard deviation-ը) հաշվարկելու համար:
Այս ֆայլերից յուրաքանչյուրը պետք է լինի statistics_calculator
անունով directory-ում: Բացի այդ, անհրաժեշտ է այս բոլոր ֆունկցիաները import անել statistics_calculator/__init__.py
ֆայլի մեջ, որպեսզի հավելվածի մյուս մասերը կարողանան մուտք ունենալ ֆունկցիաներին առանց լրացուցիչ import-ի:
Մուտքը և ելքն ավտոմատ կերպով մշակում է main.py
մոդուլը:
Ձեր կոդը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը․
statistics_calculator/
├── __init__.py
├── mean.py
├── median.py
├── mode.py
└── std_dev.py
Մուտք | Ելք |
| 4.0 4.0 2 2.05480467 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB