Կենսաբանի աշխատանքը
Դուք կենսաբան եք, ով ուսումնասիրում է կենդանիների վարքագիծը: Այժմ անհրաժեշտ է որևէ կերպ արձանագրել կենդանիների տարբեր գործողությունները: Ուստի, որոշել եք գրել Python ծրագիր, որով կներկայացնեք կենդանիներին և նրանց վարքագիծը:
Այս առաջադրանքում ձեզանից պահանջվում է ստեղծել Animal ծնող class՝ eat() և sleep() մեթոդներով: Այս մեթոդներից յուրաքանչյուրը պետք է վերադարձնի համապատասխան հաղորդագրություն, երբ կանչ է արվում։
eat()-ը պետք է վերադարձնի "Animal is eating..." հաղորդագրությունըsleep()-ը պետք է վերադարձնի "Animal is sleeping..." հաղորդագրությունը
Ծրագիրը պետք է ներառի նաև երկու ժառանգ class-ներ, որոնք ժառանգում են Animal class-ը՝ Bird և Fish: Այս class-ները Animal class-ից պետք է ժառանգեն sleep() մեթոդը, բայց նաև պետք է ներառեն իրենց մեթոդները՝ ներկայացնելու համար կենդանիներին բնորոշ վարքագիծը:
Bird class-ում, փոփոխեք eat() մեթոդը՝ "Bird is pecking at its food..." հաղորդագրությունը վերադարձնելու համար։ Բացի այդ, ներառեք fly() մեթոդը, որը վերադարձնում է "Bird is flying..." հաղորդագրությունը:
Fish class-ում ներառեք swim() մեթոդը, որը վերադարձնում է "Fish is swimming..." հաղորդագրությունը:
Մուտք | Ելք |
|---|---|
| Bird is pecking at its food... |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB