Վավերացրեք բանկային քարտը

Դուք արագ աճող առևտրային ընկերությունում աշխատում եք որպես ծրագրային ապահովման մասնագետ, և ձեր առջև խնդիր է դրված՝ բարելավել վճարումների կատարման գործընթացը։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է առցանց վճարումների կատարման ժամանակ ստուգել հաճախորդի բանկային քարտի մանրամասները:
Ձեզ հանձնարարված է գրել Python ծրագիր՝ հաճախորդների կողմից մուտքագրված բանկային քարտերի համարները վավերացնելու համար: Վավեր բանկային քարտի համարը պետք է բաղկացած լինի ուղիղ 16 նիշից կամ ունենա նույն 16 թվանշանները, որոնք առանձնացված են գծիկներով (-)՝ յուրաքանչյուր 4 նիշից հետո:
Հետևաբար, բանկային քարտի համարի դեպքում հնարավոր են երկու տարբերակներ.
  1. 16 չընդհատվող թվանշանների տող, օրինակ՝ “1234123412341234”
  1. Յուրաքանչյուր 4 թվանշաններից հետո գծիկներով առանձնացված 16 նիշ ունեցող տող, օրինակ՝ “1234-1234-1234-1234”
Մուտքում ունեք մեկ տող՝ բանկային քարտի համարը, որը պետք է վավերացվի:
Եթե քարտի համարը վավեր է, ծրագիրը պետք է տպի Valid card number: Եթե քարտի համարը վավեր չէ, ծրագիրը պետք է տպի Invalid card number:
Մուտք
Ելք
1234-5678-9012-3456
Valid card number
1234567890123456
Valid card number
1234-5678-9012-345
Invalid card number
1234-567-89012-3456
Invalid card number
12345678901234567
Invalid card number
12345678901a23456
Invalid card number
Նշում. ձեր ծրագիրը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր դեպքերը, օրինակ՝ ոչ թվային նիշերով կամ սխալ երկարության մուտքերը:
 

Constraints

Time limit: 2.4 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in