Հաշվիչ
Ենթադրենք՝ ձեզ հանձնարարված է տեխնոլոգիական ընկերության համար ծրագրային փաթեթ մշակել: Այս փաթեթը պետք է ներառի հաշվիչ՝ ընկերության ամենատարբեր հաշվողական կարիքների համար: Սակայն ընկերությունն ունի հատուկ պահանջներ. նրանք ցանկանում են կատարել ոչ միայն հիմնական թվաբանական գործողությունները՝ գումարումը, հանումը, բազմապատկումը և բաժանումը, այլև իրականացնել գիտական հաշվարկներ, օրինակ՝ հաշվել սինուսը, կոսինուսը և տանգեսը, որպեսզի կարողանան լուծել բարդ ճարտարագիտական խնդիրներ։
Ձեզ հանձնարարված է ստեղծել Calculator class՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման մեթոդներով: Այս մեթոդները պետք է ապահովեն գործողությունների կատարումը, երբ Calculator class-ի օբյեկտները «կիրառված են» մաթեմատիկական արտահայտություններով: Այս վարժության համար կիրառվելիք հատուկ մեթոդներն են՝ add - գումարման համար, sub - հանման համար, mul - բազմապատկման համար և div - բաժանման համար։
Որպես հաջորդ քայլ՝ ձեզանից պահանջվում է ստեղծել ScientificCalculator class՝ ժառանգելով Calculator class-ից, որն ավելացնում է մեթոդներ սինուսի, կոսինուսի և տանգեսի ֆունկցիաների համար։ sin, cos և tan ֆունկցիաները պետք է օգտագործեն ռադիան միավորներ, իսկ դուք կարող եք կիրառել Python-ի մաթեմատիկական փաթեթը՝ այս հաշվարկները կատարելու համար:
Մուտք | Ելք |
|---|---|
| 5 |
| -0.9880316240928618 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB