Գտեք ամենամեծ ֆայլերը
Խոշոր տեխնոլոգիական ընկերությունում դուք աշխատում եք որպես տվյալների մասնագետ։ Ձեզ հանձնարարվել է կառավարել տվյալների մեծ ծավալը: Ձեր թիմն աշխատում է բազմաթիվ ֆայլերի հետ, որոնք սփռված են մի քանի պանակներում (directory) և պանակներում, ինչը դժվարացնում է ֆայլերին և դրանց փոփոխություններին հետևելը: Կարիք կա մի ծրագրի, որը կարող է անցնել հիմնական գրացուցակների և ենթագրացուցակների վրայով, տեսակավորել բոլոր ֆայլերը՝ մեծից փոքրը սկզբունքով (ըստ դրանց չափի), և ելքում տպել ֆայլերի ցանկը:
Ծրագրի միակ մուտքը կլինի գրացուցակի ուղին (path): Ծրագիրը պետք է տպի ֆայլերի ցանկը՝ մեծից փոքր կարգով: Ելքում յուրաքանչյուր տող պետք է պարունակի ֆայլի ուղին և դրա չափը՝ բայթերով։ Դրանք իրարից պետք է առանձնացված լինեն բացատով։
Մուտք | Ելք |
documents | project/data.csv 5000
project/notes.txt 3000
project/data2.csv 2500
presentation/pres1.ppt 2000
presentation/pres2.ppt 1500
draft.txt 1000
README.md 500 |
Նկատի ունեցեք, որ գրացուցակի կառուցվածքը կարող է ունենալ մի քանի մակարդակի ներդրված գրացուցակներ:
Կարող եք օնլայն փնտրել թե ինչպես է կարելի գտնել ֆայլի չափը
pathlib
գրադարանի օգնությամբ։Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB