Գտեք կրկնօրինակները

Տեղացի նկարիչը տարիներ շարունակ ստեղծում է թվային արվեստի գործեր՝ հավաքելով հազարավոր ֆայլեր, որոնք պահվում են բազմաթիվ directory-ներում: Ժամանակի ընթացքում նույն արվեստի նմուշների կրկնօրինակները պահպանվել են տարբեր անուններով՝ առաջացնելով խառնաշփոթ և զբաղեցնելով թանկարժեք պահեստային հիշողություն: Այս իրավիճակը կառավարելու համար ձեր խնդիրն է մշակել ծրագիր, որը կգտնի այդ կրկնօրինակ ֆայլերը՝ հիմնվելով դրանց բովանդակության վրա:
Մուտքում տրված է մեկ տող՝ directory-ի անվանումը, ծրագիրը պետք է սկանավորի այդ directory-ի բոլոր ֆայլերը (մեզ չեն հետաքրքրում այս առաջադրանքի ենթա directory-ները) և տպի միասին խմբավորված կրկնօրինակ ֆայլերի ցանկը: Ֆայլերը համարվում են կրկնօրինակներ, եթե դրանց բովանդակությունը նույնն է: Արդյունքը պետք է բաղկացած լինի մի քանի տողից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է կրկնօրինակ ֆայլերի անունները՝ բաժանված բացատներով: Եթե ֆայլը չունի կրկնօրինակ, պարզապես տպեք ֆայլի անունը մեկ տողի վրա:
Մուտք
Ելք
artist/drawings
artwork1.txt copy_of_artwork1.txt another_copy_of_artwork1.txt drawing1.png duplicate_drawing1.png photo1.jpg photo_copy.jpg unique_file.txt
Նշում. Վերևի օրինակում drawing1.png և duplicate_drawing1.png կրկնօրինակներ են, ինչպես նաև artwork1.txt, copy_of_artwork1.txt և another_copy_of_artwork1.txt, ինչպես նաև photo1.jpg և photo_copy.jpg:
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue