Գումարել ցուցակների ցուցակը
Ձեզ հանձնարարված է ստեղծել մի ֆունկցիա, որը վերցնում է ամբողջ թվերի խորը ներդրված ցուցակը (ցուցակի մեջ ցուցակ և դրանց մեջ էլի ցուցակներ ու այդպես շարունակ) և հաշվարկում ցուցակի բոլոր ամբողջ թվերի գումարը: Ցուցակը կարող է լինել ցանկացած խորության, և խորությունը կարող է տարբեր լինել ցուցակի տարբեր ճյուղերի միջև:
Մուտքը բաղկացած է մեկ տողից, որը պարունակում է խորը ներդրված ցուցակ՝ ներկայացված գծային ձևով: Յուրաքանչյուր ցուցակ նշվում է քառակուսի փակագծերով
[]
, և դրա տարրերն առանձնացված են ստորակետերով՝ ,
։ Յուրաքանչյուր ներդիր ցուցակ ներառված է մեկ այլ ցուցակում: Բոլոր տարրերը դրական ամբողջ թվեր են: Դուք կարող եք բեռնել ցուցակները՝ օգտագործելով eval(input())
-ը:Ձեր ծրագրի ելքը պետք է լինի մեկ ամբողջ թիվ՝ ներդրված ցուցակներում պարունակվող բոլոր ամբողջ թվերի գումարը:
Մուտք | Ելք |
[1, 2, [3, 4, [5, 6]], 7, [8, [9, 10]]] | 55 |
Բացատրություն․ վերոնշյալ օրինակում ցուցակը որոշ տեղերում տեղադրված է 3 խորության վրա (օրինակ՝
[3, 4, [5, 6]]
), իսկ որոշ տեղերում՝ 2 խորության վրա (օրինակ՝ [8, [9, 10]]
)։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 ամբողջ թվերի գումարը հավասար է 55-ի։Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB