Ֆայլերի հաշվարկ
Պատկերացրեք` մասնակցում եք մի մեծ նախագծի իրականացմանը, և ձեր թիմն օգտագործում է տարբեր տեսակի ֆայլեր տարբեր առաջադրանքներ կատարելու համար: Այսպես, դուք ունեք
.py
ֆայլեր՝ Python կոդի համար, .txt
ֆայլեր՝ նշումների համար, .csv
ֆայլեր՝ տվյալների համար: Ֆայլերը գտնվում են տարբեր գրացուցակներում (directory) և ենթագրացուցակներում: Ձեզ հանձնարարված է պարզել, թե քանի Python ֆայլ կա կոնկրետ գրացուցակում և դրա բոլոր ենթագրացուցակներում: Դուք որոշում եք գրել Python-ի script՝ այս առաջադրանքն ավտոմատացնելու համար:Անհրաժեշտ է ստեղծել script, որը կընդունի երկու պարամետր՝ գրացուցակի ուղին և ֆայլի ընդլայնումը: Այնուհետև script-ը պետք է ռեկուրսիվորեն փնտրի գրացուցակն ու դրա բոլոր ենթագրացուցակները և հաշվի տվյալ ընդլայնմամբ (extension) ֆայլերի քանակը:
Ծրագրի մուտքը պարունակում է երկու տող. առաջին տողը պարունակում է պանակի ուղին (path), իսկ երկրորդ տողը պարունակում է ֆայլի ընդլայնումը (առանց կետի):
Ծրագիրը պետք է տպի մեկ ամբողջ թիվ՝ պանակում և դրա բոլոր ենթապանակներում տվյալ ընդլայնմամբ ֆայլերի քանակը։
Մուտք | Ելք |
documents/python-projects
py | 2 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB