Ֆայլերի տեղափոխում
Դուք ձեր մասնագիտական պրակտիկան անցնում եք խոշոր տեխնոլոգիական ընկերությունում, և պետք է մշակեք ֆայլերի միգրացիայի համակարգ: Այս համակարգը պետք է կարողանա տեղափոխել բոլոր ֆայլերը մի գրացուցակից (directory) մյուսը: Սա մի խնդիր է, որը դեռևս ավտոմատացված չէ, ինչի հետևանքով ծախսվում են զգալի ռեսուրսներ և ժամանակ: Ձեր խնդիրն է ավտոմատացնել այս գործընթացը Python-ի միջոցով:
Ծրագիրը պետք է ընդունի երկու ուղի.
- սկզբնական պանակը, որտեղից պետք է տեղափոխվեն ֆայլերը,
- ելքային պանակը, որտեղ պետք է տեղափոխվեն ֆայլերը:
Ծրագիրը պետք է ստեղծի ելքային գրացուցակը, եթե այն գոյություն չունի: Գիտենք, որ սկզբնական գրացուցակը գոյություն ունի:
Ծրագիրը պետք է տպի
File transfer successful
, եթե բոլոր ֆայլերը հաջողությամբ տեղափոխվել են, կամ Error transferring files
, եթե գործողությունը հնարավոր չէ ավարտել (օրինակ, եթե ելքային գրացուցակում եղել է նույն անունով ֆայլ, կամ տեղափոխման գործողությունը ինչ-ինչ պատճառներով ձախողվել է)։Մուտք | Ելք |
source/path
destination/ | File transfer successful |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB