Երկրաչափական գործողություններ
Դուք PyGeo Inc. ընկերությունում սկսել եք աշխատել՝ որպես ծրագրավորող։ PyGeo Inc.-ը զբաղվում է ճարտարապետների և շինարարների համար ծրագրային գործիքների ստեղծմամբ: Այժմ ընկերությանն անհրաժեշտ է մոդուլ իրենց վերջին ծրագրի համար, որը հաշվում է տարբեր երկրաչափական պատկերների մակերեսը և պարագիծը (երկրաչափական պատկերները կարող են լինել շրջանագծեր, քառակուսիներ, ուղղանկյուններ և եռանկյուններ):
Նոր մոդուլը պետք է անվանվի geometry_operations
և պետք է ներառի այն ֆուկցիաները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր պատկերի մակերեսը և պարագիծը հաշվելու համար: Քանի որ խնդիր է դրված, որ կոդը լինի լավ կազմակերպված և հնարավոր լինի ապագայում լրացումներ կատարել դրանում, յուրաքանչյուր պատկեր պետք է սահմանվի առանձին ֆայլում:
Պետք է հաշվի առնել, որ ճարտարապետներն ու շինարարները տվյալները մուտքագրելու են առանձին main.py
մոդուլի միջոցով, և ելքը նույնպես ավտոմատ կերպով կմշակվի այս մոդուլի կողմից: Դուք պատասխանատու եք միայն հաշվարկները կատարելու և ստացված արդյունքները վերադարձնելու համար.
circle.py
ֆայլը պետք է ներառի ֆունկցիաներ՝ հաշվարկելու համար շրջանի մակերեսը և պարագիծը: Մակերեսը հաշվելու ֆունկցիան պետք է անվանելcalculate_circle_area
, որը որպես արգումենտ ընդունում է շառավիղը։ Պարագիծը հաշվելու ֆունկցիան պետք է անվանելcalculate_circle_perimeter
, որը որպես արգումենտ ընդունում է շառավիղը։square.py
ֆայլը պետք է ներառի քառակուսու մակերեսը և պարագիծը հաշվելու համար ֆունկցիաներ: Մակերեսը հաշվելու ֆունկցիան պետք է անվանելcalculate_square_area
, որը որպես արգումենտ ընդունում է կողմի երկարությունը: Պարագիծը հաշվելու ֆունկցիան պետք է անվանելcalculate_square_perimeter
, որը որպես արգումենտ ընդունում է կողմի երկարությունը:rectangle.py
ֆայլը պետք է ներառի ֆունկցիաներ՝ հաշվարկելու ուղղանկյան մակերեսը և պարագիծը: Մակերեսը հաշվելու ֆունկցիան պետք է անվանելcalculate_rectangle_area
, որը որպես արգումենտ ընդունում է երկարությունն ու լայնությունը։ Պարագիծը հաշվարկելու ֆունկցիան պետք է անվանվիcalculate_rectangle_perimeter
, որը որպես արգումենտ ընդունում է երկարությունն ու լայնությունը։triangle.py
ֆայլը պետք է ներառի եռանկյունու մակերեսը և պարագիծը հաշվարկելու ֆունկցիաներ: Մակերեսը հաշվելու ֆունկցիան պետք է անվանելcalculate_triangle_area
, որը որպես արգումենտ ընդունում է հիմքն ու բարձրությունը։ Պարագիծը հաշվարկելու ֆունկցիան պետք է անվանելcalculate_triangle_perimeter
, որը որպես արգումենտ ընդունում է երեք կողմերի երկարությունները:
Բոլոր ֆայլերից բոլոր ֆունկցիաները import արեք geometry_operations/__init__.py
ֆայլի մեջ, որպեսզի այն հասանելի լինի main.py
-ից՝ առանց որևէ լրացուցիչ import-ի:
Նշում. կարող եք ենթադրել, որ բոլոր մուտքերը վավեր են, այսինքն՝ բոլորը դրական թվեր են:
Մուտք | Ելք |
---|---|
| 314.16 |
| 28 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB