Python-ն ունի մի շարք կանոններ և կոնվենցիաներ, որոնք մենք օգտագործում ենք մեր class-ները, մեթոդները և ատրիբուտներn անվանելիս: Այս կոնվենցիաները կարևոր են, քանի որ դրանք ապահովում են ձեր գրած կոդի միանմանությունը՝ հեշտացնելով այն կարդալն ու հասկանալը: Այս կոնվենցիաներին հետևելը նաև պրոֆեսիոնալ աշխատելու լավագույն ձևն է:
Class-ների անվանումներ
Python-ում class-ների անունները հետևում են CapWords կոնվենցիային, որը նաև հայտնի է որպես PascalCase: Այս ոճում յուրաքանչյուր բառի առաջին տառը գրված է մեծատառով և բառերի միջև չկա տակի գծիկ (_).
class MyClass: # Class name starts with a capital letter
pass # We use "pass" when we don't want the class to do anything
PascalCase տերմինը ծագել է Pascal ծրագրավորման լեզվից՝ կապված լինելով այս լեզվում մեծատառի և փոքրատառի կիրառությանը: CapWords-ը Python-ի պաշտոնական ուղեցույցում (PEP 8) օգտագործվող տերմինն է, և այն, ըստ էության, նույնն է, ինչ PascalCase-ը:
Մեթոդների անվանումներ
Մեթոդների անվանումները պետք է լինեն բոլորը փոքրատառեր, իսկ բառերն առանձնացված լինեն տակի գծիկներով, ըստ անհրաժեշտության՝ ընթեռնելիությունը բարելավելու համար: Սա նաև հայտնի է որպես snake_case: Ահա մեկ օրինակ.
class MyClass:
def my_method(self): # Method name is all lowercase
pass # Where words are separated by underscores
Ատրիբուտների անվանումներ
Ատրիբուտների անունները հետևում են նույն կոնվենցիային, ինչ մեթոդների անունները․ դրանք պետք է լինեն բոլորը փոքրատառերով, իսկ բառերը, ըստ անհրաժեշտության, առանձնացված լինեն տակի գծիկներով՝ ընթեռնելիությունը բարելավելու համար:
class MyClass:
def __init__(self):
self.my_attribute = 'some value' # Attribute name is all lowercase,
# words separated by underscores
Վերոնշյալ կոդում մենք սահմանել ենք my_attribute ատրիբուտը __init__ մեթոդի ներսում: __init__ մեթոդը Python class-ի հատուկ մեթոդ է, որի կանչն ավտոմատ կերպով է լինում, երբ ստեղծում ենք class-ի նոր object-ը։
Եկեք դիտարկենք class-ի ամբողջական օրինակը, դրա մեթոդները և ատրիբուտները.
class MyCar: # class name uses CapWords
def __init__(self):
self.car_model = 'Tesla Model 3' # attribute name uses snake_case
def start_engine(self): # method name uses snake_case
print('Engine started!')
Թեև Python-ը խստորեն չի կիրառում անվանման այս կոնվենցիաները, դրանց հետևելը ձեր կոդը դարձնում է ավելի պրոֆեսիոնալ, ընթեռնելի և միանման: Հետևաբար, այն համարվում է ընդունված պրակտիկա Python-ում: