Բառարան` երկու ցուցակից
Ձեզ տրվում է երկու ցուցակ, որոնցից մեկը պարունակում է բանալիներ, իսկ մյուսը՝ արժեքներ: Ձեր խնդիրն է Python-ում գրել create_dict ֆունկցիան, որը վերցնում է այս երկու ցուցակները և ստեղծում բառարան, որտեղ յուրաքանչյուր բանալին համապատասխանեցվում է իր արժեքին:
create_dict ֆունկցիան պետք է ունենա երեք պարամետր՝ keys, values և strict: բանալիները և արժեքները միայն-դիրքային արգումենտներ են․ դրանք այն երկու ցուցակներն են, որոնք դուք օգտագործելու եք բառարանը ստեղծելու համար: strict-ը «միայն keyword արգումենտ» է, որի սկզբնադիր (default) արժեքն է` False:
Եթե strict-ը True է, ֆունկցիան պետք է վերադարձնի ValueError: Lists of different length տողը (եթե keys և values ցուցակների երկարությունը նույնը չեն): Եթե strict-ը False է, ֆունկցիան պետք է լրացնի պակասող արժեքները None-ով:
Ֆունկցիան պետք է վերադարձնի ստեղծված բառարանը կամ սխալի մասին հաղորդագրությունը:
Մուտքի առաջին տողը պարունակում է բացատով բաժանված տարրեր՝ keys: Հաջորդ տողը պարունակում է բացատով բաժանված տարրեր` values: Վերջին տողը պարունակում է strict ռեժիմի արժեքը:
Հայտնի է, որ բանալիները չեն կրկնվում և տողեր (string տիպի) են, իսկ արժեքներն ամբողջ թվեր (int տիպի) են:
Ծրագիրը պետք է տպի ֆունկցիայի վերադարձրած արժեքը:
Մուտք | Ելք |
|---|---|
apple orange banana | {'apple': 100, 'orange': 200, 'banana': 300} |
apple orange banana | ValueError: Lists of different length |
apple orange banana | {'apple': 100, 'orange': 200, 'banana': None} |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB