Prime Utilities
Ձեզ հանձնարարված է աշխատել մի նախագծի վրա, որտեղ պետք է հաճախակի ստուգել՝ արդյոք թվերը պարզ են, թե ոչ, և ստանալ պարզ թվերի հաջորդականություն: Ձեր աշխատանքը պարզեցնելու և կոդը կրկին օգտագործելի դարձնելու համար դուք որոշել եք ստեղծել
prime_utils.py
անունով մոդուլ, որը պարունակում է երկու ֆունկցիա՝ is_prime
և get_primes
:is_prime
-ը ֆունկցիա է, որն ընդունում է մեկ թիվ` որպես արգումենտ և եթե թիվը պարզ է, վերադարձնում True
, իսկ հակառակ դեպքում՝ False
: Պարզ են 1-ից մեծ այն թվերը, որոնք 1-ից և իրենցից բացի չունեն այլ դրական բաժանարարներ։get_primes
-ը մեկ այլ ֆունկցիա է, որը որպես արգումենտ ընդունում է n
ամբողջ թիվը և վերադարձնում է առաջին n
(1 ≤ n ≤ 100) պարզ թվերը՝ դասավորված աճման կարգով։ Գործողությունը կատարելիս այն պետք է օգտագործի is_prime
ֆունկցիան:Մուտքը և ելքն ավտոմատ կերպով մշակվում են
main.py
մոդուլի կողմից:Մուտք | Ելք |
print(is_prime(5)); print(is_prime(9)) | True
False |
print(get_primes(5)); print(get_primes(10)) | [2, 3, 5, 7, 11]
[2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29] |
Նկատի ունեցեք, որ
1
-ը չի համարվում պարզ թիվ:Constraints
Time limit: 2.4 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB