Նոթբուքներ և աշխատասեղաններ

Տեխնոլոգիական ընկերությունում դուք համակարգի կառավարիչ եք: Ձեզ հանձնարարված է մշակել գույքագրման համակարգ՝ ընկերության տարբեր համակարգիչներին հետևելու համար:
Համակարգը պետք է ունենա բազային class՝ Computer, որը պետք է ունենա հետևյալ ատրիբուտները.
  • manufacturer - ընկերությունը, որն արտադրել է համակարգիչը
  • model - համակարգչի մոդելը
  • year - համակարգչի արտադրության տարեթիվը
Այս բազային class-ը պետք է ունենա display_info() մեթոդ, որը ցույց է տալիս համակարգչի վերաբերյալ վերը նշված տվյալները։
Բացի այդ, ձեզ հանձնարարված է ստեղծել երկու ենթադաս՝ Laptop և Desktop, որոնք ժառանգում Computer class-ը:
Laptop class-ը պետք է ունենա երկու լրացուցիչ ատրիբուտ.
  • battery_life - նոթբուքի մարտկոցի միջին ժամկետը
  • weight - նոթբուքի քաշը
Desktop class-ը պետք է ունենա մեկ լրացուցիչ ատրիբուտ.
  • power_consumption - որքան էներգիա է սպառում համակարգիչը
Ե՛վ Laptop, և՛ Desktop class-ները պետք է փոփոխեն display_info() մեթոդը Computer class-ից՝ իրենց տեսակին համապատասխան լրացուցիչ հատկանիշներ ցուցադրելու համար:
Գրե՛ք Python ծրագիր այս class-ները և մեթոդները ստեղծելու համար: Այնուհետև ստեղծեք յուրաքանչյուր class-ի օբյեկտ և կանչեք display_info() մեթոդը՝ ստուգելու համար՝ արդյոք ելքում ճիշտ տեղեկատվություն է ցուցադրված:
Մուտք
Ելք
comp = Computer('Dell', 'Inspiron 3593', 2020); laptop = Laptop('HP', 'Pavilion', 2019, '6 hours', '1.85 kg'); desktop = Desktop('Lenovo', 'ThinkCentre M720', 2022, '90 W'); comp.display_info(); laptop.display_info(); desktop.display_info()
Manufacturer: Dell, Model: Inspiron 3593, Year: 2020 Manufacturer: HP, Model: Pavilion, Year: 2019, Battery Life: 6 hours, Weight: 1.85 kg Manufacturer: Lenovo, Model: ThinkCentre M720, Year: 2022, Power Consumption: 90 W
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue