Պիկսլենդ քաղաքը

Երևակայական Պիկսլենդ քաղաքում լուսանկարների որոնումը չափազանց բարդ է․ դրանք կորչում են համակարգչային համակարգերի պանակների (directory) և ենթապանակների հսկայական տարածությունում: Դուք պատասխանատու եք քաղաքի բնակիչների լուսանկարների որոնման համար, և այժմ ձեզ հանձնարարված է գտնել JPEG ընդլայնմամբ բոլոր ֆայլերը և ցուցակագրել դրանք: Այս JPEG պատկերները կարելի է ճանաչել իրենց ընդլայնմամբ՝ .jpeg կամ .jpg:
Ձեր խնդիրն է ստեղծել Python ծրագիր, որը կսկսի ընթացիկ պանակից և կանցնի դրա բոլոր ենթապանակներով: Ծրագիրը պետք է փնտրի JPEG ընդլայնմամբ ֆայլեր և տպի հայտնաբերված յուրաքանչյուր պատկերի ամբողջական ուղին (path):
Ծրագիրը չի պահանջում որևէ մուտքագրում: Ելքում պետք է ներառվեն ընթացիկ պանակում և նրա բոլոր ենթապանակներում հայտնաբերված բոլոր JPEG պատկերների ամբողջական ուղիները: Յուրաքանչյուր ուղի պետք է տպվի նոր տողում:
Ենթադրվում է, որ, ընթացիկ պանակը, որտեղից գործարկվում է ծրագիրը, որոնման հիմնական պանակն է:
Մուտք
Ելք
/home/user/Images/holiday/photo1.jpg /home/user/Images/holiday/photo2.jpg /home/user/Work/projectA/design.jpg /home/user/Work/projectA/subfolder/concept.jpg
Նշում. տրված ելքային ուղիները պարզապես օրինակներ են։ Դրանք կտարբերվեն՝ կախված ձեր համակարգում իրական պանակի կառուցվածքից և ֆայլերի տեղակայությունից:
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue